Հոակին Ֆենիքսը «Ոսկե գլոբուսի» է արժանացել «Ջոկեր»-ում խաղացած գլխավոր դերի համար
Դերասան Հոակին Ֆենիքսը «Ջոկեր» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի՝ «Դրամայի լավագույն դերասան» անվանակարգում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք, որ «Ջոկեր»-ի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 31-ին Վենետիկի 76-րդ կինոփառատոնում։ «Ջոկեր»-ը առաջադրվել է նաև «Օսկարի» 16 անվանակարգերում։
Նշենք, որ Լոս-Անջելեսում կայացած «Ոսկե Գլոբուս» 77-րդ մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն կինոնկար է ճանաչվել Սեմ Մենդեսի` առաջին համաշխարհային պատերազմի մասին պատմող «1917» ֆիլմը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա