ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել Մարալիկի ծննդատան փակման առնչությամբ
Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցի առնչությամբ։
«Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություններ է ստացել, որ այսօր Մարալիկ քաղաքի և հարակից գյուղերի բնակիչներն, ի նշան ծննդատան փակման, բողոքի ակցիա են իրականացում՝ փակելով Գյումրի-Երևան մայրուղում Մարալիկի հատվածը։
Ուսումնասիրվել են բողոքները, այդ թվում՝ այն, որ ծննդատան փակմամբ կդժվարանա բուժօգնության մատչելիությունը։
Մարդու իրավունքների պաշտպանն առավոտյան հարցը քննարկել է Առողջապահության նախարարի և Շիրակի մարզպետի հետ։
Հաշվի առնելով բնակիչների բողոքները՝ գրավոր հարցում է ուղարկվել Առողջապահության նախարարություն»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում