Ուկրաինայում ՀՀ դեսպան․ Ուղևորների մեծ մասն իրանցիներ են
Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը ցավակցություն է հայտնել այսօր առավոտյան Թեհրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի հարազատներին ու ընտանիքներին։
Տիգրան Սեյրանյանը ֆեյսբուքում գրել է, որ փորձում են ճշտել ուղևորների ցուցակը:
«Մեծ մասն իրանցիներ են»,-գրել է Ուկրաինայում ՀՀ դեսպանը։
Նշենք, որ զոհերի ընտանիքներին ու հարազատներին ցավակցել է նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
ՀՀ ԱԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել, որ Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է:
Very sad news about the crash of #Ukrainian International Airlines airplane Boeing 737 en route from #Tehran to #Kiev. Deep condolences to families and friends of victims. pic.twitter.com/a122BcTnha
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) January 8, 2020
Հարակից հրապարակումներ`
- Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի պատճառով Զելենսկին ընդհատել է այցը Օման
- Զոհրաբ Մնացականյանը ցավակցել է ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին
- Թեհրանում վթարված ուկրաինական Boeing 737-ի բոլոր 170 ուղևորները զոհվել են․ Reuters
- 180 ուղևորով ուկրաինական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իրանում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին