ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Իրանի հարձակումը Իրաքում Ամերիկյան ռազմաբազաների վրա
Իրանի հրթիռային հարձակումը Իրաքում ԱՄՆ ռազմաօդային բազայի վրա փաստում է էսկալացիայի սրման մասին, ինչի մասին նախազգուշացրել էր Ռուսաստանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ի գիշերը Թեհրանը հրթիռային հարված էր հասցրեց Իրաքում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա: Իրանում հայտարարել էին, որ սա պատասխան էր Բաղդադում ՝ «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության: Գործողությունը կոչվել է «Նահատակ Սուլեյմանի»:
Ավելի ուշ ամերիկացի փորձագետները հայտարարել էին, որ Իրանում մտադրություն չկար ամերիկացի զինվորներին սպանելու՝ հրթիռային հարված հասցնելով Իրաքի ամերիկյան հենակետերին: Այս մասին վկայում է այն, որ հրթիռային հարվածը հասցվել է գիշերը, քանի որ ցերեկը զանգվածային զոհերի հավանականությունը ավելի մեծ կլիներ:
Հարձակման նպատակը, ըստ փորձագետների հետևայլն է ՝ փորձ է արվում տարածաշրջանի իրավիճակի համար պատասխանատվությունը «գցել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա և հրահրել նրան ինչ-որ կտրուկ քայլերի: Թեհրանն իր հերթին խոստացել է լայնամասշտաբ պատասխաններ Վաշինգտոնի կողմից իրականացվող ցանկացած ռազմական գործողությունների դիմաց:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան չեղարկել է Իրանի տարածքով չվերթները
- Աշխարհն արձագանքում է Իրանի կողմից Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծմանը
- Իրանի արտգործնախարարը Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծումն անվանել է ինքնապաշտպանական գործողություն
- Իրանը հրթիռակոծել է Իրաքում ԱՄՆ ուժերին, Թրամփն ասում է «ամեն ինչ լավ է»
- Թրամփը Իրաքին սպառնում է դեռևս չտեսնված պատժամիջոցներով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին