Կիպրոս մեկնելուց առաջ Ուրարտուն ստուգողական հանդիպումներ կանցկացնի Երևանում
«Ուրարտուն» ամանորյա արձակուրդներից վերադառնալու է հունվարի 8-ին: Թիմը մինչև փետրվարի 5-ը նախապատրաստվելու է սեփական մարզաբազայում, իսկ փետրվարի 6-ից 19-ը ուսումնամարզական հավաք է անցկացնելու Կիպրոսի Այիա Նապա քաղաքում:
Նախքան արտասահմանյան հավաքը Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը Երևանում ստուգողական հանդիպումներ կանցկացնի:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հունվարի 18-ին «Ուրարտուն» ուժերը կչափի «Լոկոմոտիվի» հետ, հունվարի 21-ին՝ «Վեստ Արմենիայի», հունվարի 24-ին՝ ռուսական «Արմավիրի», իսկ հունվարի 28-ին՝ Երևանի «Ալաշկերտի» հետ:
Նախքան կիպրոսյան հավաքը հնարավոր է ևս մեկ հանդիպում կայանա:
Կիպրոսյան հավաքի ընթացքում նախատեսված է անցկացնել ստուգողական 3 հանդիպում: Մրցակիցների մասին ակումբի մամուլի քարտուղարությունը կտեղեկացնի ավելի ուշ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա