Թախթիի Գավաթի ավանդական խաղարկությանը կմասնակցնեն նաև հայ մարզիկները
Հունվարի 8-10-ը Թեհրանում կկայանա Թախթիի Գավաթի ավանդական խաղարկությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն ազատ ոճային ըմբիշները։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ Իսլամական հանրապետության մայրաքաղաք են մեկնել 16 ըմբիշ․
Միհրան Ջաբուրյան, Ռազմիկ Միսակյան, Արսեն Հարությունյան, Ռազմիկ Պապիկյան, Վազգեն Թևանյան, Գևորգ Մխեյան, Արման Անդրեասյան, Հրայր Ալիխանյան, Խաչատուր Պապիկյան, Արման Ավագյան, Վարուժան Կաջոյան, Հովհաննես Մխիթարյան, Գրիգոր Գրիգորյան, Մհեր Մարկոսյան, Մարզպետ Գալստյան, Անդրանիկ Գալստյան։
Մրցավայր են մեկնել նաև մրցավար Ալի Դոլաթխան, բժիշկ Արա Կարապետյանը և մարզիչներ Էդգար Ենոքյանը, Ռաֆիկ Գոլեցյանը և Ժիրայր Հովհաննիսյանը։