Նեթանյահուն պատասխանել է Իրանի սպառնալիքներին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր նախազգուշացրել է, որ իր երկիրը կպատասխանի հարվածով բոլոր նրանց, ովքեր կհարձակվեն նրա վրա։ Նեթանյահուն վերահաստատել է իր աջակցությունը հունվարի 3-ին ԱՄՆ-ի կողմից Իրանի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը։ Այս մասին գրում է Reuters-ը։
«Նա, ով կփորձի հարձակվել մեզ վրա, կստանա ամենաուժեղ հարվածը», - ասել է Նեթանյահուն Երուսաղեմում:
Նեթանյահուն շեշտել է, որ Իսրայելը «լիովին կանգնած է» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման կողքին, ասելով, որ Թրամփին պետք է շնորհավորել «արագ, համարձակ և վճռականորեն գործելու համար»:
Նշենք, որ Իրանը սպառնացել է հարձակումների երրորդ ալիքն իրականացնել Հայֆայում՝ Իսրայելում, և Դուբայում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, եթե Միացյալ Նահանգները պատասխան տա Իրաքում ԱՄՆ ռազմաբազաներին բալիստիկ հրթիռներով հարվածներին։
Հարակից հրապարակումներ`
- Տարածաշրջանում իրավիճակի զարգացումն անհանգստացնող է. Փաշինյան
- Աշխարհն արձագանքում է Իրանի կողմից Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծմանը
- Իրանագետ. Լինելով տարածաշրջանային երկիր՝ որոշակի վտանգ մեզ էլ է սպառնում
- Իրանը հրթիռակոծել է Իրաքում ԱՄՆ ուժերին, Թրամփն ասում է «ամեն ինչ լավ է»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին