WTI տեսակի նավթը թանկացել է՝ ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների վրա իրանական հարձակումներից հետո
Թեթև տեսակի WTI նավթի գները բարձրացել են՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) կողմից ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակումների հետևանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այսպիսով, թեթև տեսակի WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն էլ ավելացել է 4,4%-ով՝ կազմելով 62,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը հրթիռային գրոհ է իրականացրել Իրաքում ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ուժերի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել:
Հարակից հրապարակումներ`
- Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին
- Իրանի արտգործնախարարը Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծումն անվանել է ինքնապաշտպանական գործողություն
- Իրանը հրթիռակոծել է Իրաքում ԱՄՆ ուժերին, Թրամփն ասում է «ամեն ինչ լավ է»
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում