Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի չճանաչելու դեմ։ Նման հայտարարություն են տարածել փաստաբանները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել։
Դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանական թիմ. Ռոբերտ Քոչարյանին վերաբերող կարևոր որոշման հրապարակումից առաջ իշխանությունը կրկին դիմում է ճնշումների
- Ալումյան. Վերաքննիչ դատարանը պետք է քննության առնի, այս պատճառաբանությամբ գրավը կարո՞ղ էր մերժվել