Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Մալյանի դեմ դատական հայցին
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նարեկ Մալյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցի բովանդակությանը։Նա մասնավորապես գրել է.
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Թեև բազմիցս հրապարակային հերքել եմ որևէ կոռուպցիոն եղանակով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հանգամանքը, անգամ հրապարակել բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ, սակայն նշված անձը բազմիցս հրապարակել է արատավորող, իրականությանը չհամապատասխանող փաստական տվյալ։ Քաղհայցը կապված է հենց նշված հանգամանքի հետ։
Միաժամանակ, ինձ համար հասկանալի է նման վարքագծի պատճառը. հարմար առիթի դեպքում կանդրադառնամ նաև դրան»։