Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՄԻԵԴ կներկայացնի 12-րդ գանգատը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը պատրաստվում է ՄԻԵԴ ներկայացնել նոր գանգատ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
«Գանգատը վերաբերում է այս վերջին դատական որոշումներին, երբ մենք միջնորդեցինք գրավ կիրառել և միջնորդությունը մերժվեց, մենք բողոքարկեցինք Վերաքննիչ դատարան, սակայն դատավոր Լուսինե Աբգարյանի որոշմամբ մեր վերաքննիչ բողոքը նույնպես մերժվեց։ Մենք համարում ենք, որ Վճռաբեկ դատարանն արդյունավետ պաշտպանություն չի այս դեպքում և դրա համար վերաքննիչ դատարանից հետո որոշեցինք անմիջապես դիմել Եվրոպական դատարան»,- մանրամասնել է Հայկ Ալումյանը։
Նրա խոսքով՝ Վճռաբեկ դատարանն ի սկզբանե արդյունավետ պաշտպանության միջոց չէ, քանի որ վճռաբեկ բողոքների մոտավորապես 95%-ը վարույթ չի ընդունում, իսկ վարույթ ընդունված բողոքները կարող են քննվել մեկ տարի անց։
«Եթե խոսքը գնում է մի քանի ամսվա կալանավորման մասին և դրա վերաբերյալ պետք է մեկ տարի անց ինչ-որ որոշում կայացվի, ապա դա արդյունավետ միջոց չէ»,- նշել է Ալումյանը՝ չբացառելով, որ մինչև այս շաբաթվա վերջ այն պատրաստ կլինի։
Սա ՀՀ երկրորդ նախագահի գործով արդեն 12-րդ գանգատն է ՄԻԵԴ-ում։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել
- Արամ Վարդևանյան. ՄԻԵԴ-ի կողմից դիմումը վարույթ ընդունելուց հետո Ռոբերտ Քոչարյանը չպետք է կալանավորված մնա
- Ռոբերտ Քոչարյանը մինչև նոյեմբերի 19-ը կարող է իր դիրքորոշումը ՄԻԵԴ ներկայացնել. փաստաբան
- ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Քոչարյանի գործով ՍԴ կողմից ուղարկված դիմումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին