Մահացել է երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը
60 տարեկանում մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը՝ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի որդին: Այս մասին տեղեկանում ենք Կոմպոզիտորների միությունից:
1977-1982 թվականներին Ռուբեն Տերտերյանը սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժնում, 1982-1986 թվականներին՝ ԽՍՍՀ Մշակույթի նախարարության Արվեստի գիտահետազոտական ինստիտուտում։
1982-1994 թվականներին դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում, 1983-1985 թվականներին եղել է ՀԽՍՀ Կոմպոզիտորների միության ավագ խորհրդատու։ 1985-1988 թվականներին վարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրենի պաշտոնը, 1989-1993 թվականներին՝ Հայհամերգին կից «Դերասան» համերգների կազմակերպչական կոպերատիվի տնօրենի պաշտոնը, 1995-2000 թվականներին Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայ կենտրոնի թատերախմբում աշխատել է որպես երաժշտական ձևավորող, 2003-2010 թվականներին դասավանդել է Կուենկայի (Էկվադոր) համալսարանի Արվեստի ֆակուլտետում։ 2004-2008 թվականներին եղել է Կուենկայի համալսարանի Երաժշտական բաժնի տնօրենը, 2008-2010 թվականներին՝ Կուենկայի համալսարանի Երաժշտական կրթության մագիստրատուրայի տնօրեն, 2009-2010 թվականներին՝ Էկվադորի կաթոլիկ համալսարանի Կիտո քաղաքի (Էկվադոր) Երաժշտական կրթության մագիստրատուրայի տնօրեն։ 2011թ-ից եղել է Երևանի կոնսերվատորիայում պատմության և տեսության ամբիոնի դասախոս է և պրոռեկտոր: Հեղինակել է ավելի քան 150 գիտական և հրապարակախոսական հոդվածներ, որոնք հրատարակվել են գիտական ժողովածուներում, ամսագրերում և թերթերում` Երևանում, Մոսկվայում, Բունեոս-Այրեսում, Կուենկայում, Կիտոյում (հայերեն, ռուսերեն, իսպաներեն, անգլերեն լեզուներով):
Հեղինակել է նաև ավելի քան 30 ռադիո և հեռուստահաղորդումներ: Հրատարակվել են նրա «Ավետ Տերտերյան» (1989թ., ռուսերեն), «Երաժշտական դրամատուրգիա» (2007թ., ռուսերեն), «Ավետ Տերտերյան. Երկխոսություններ» (2011թ., ռուսերեն), «Խիստ ոճի կոնտրապունկտ» (2012թ., իսպաներեն), «Կոնտրապունկտ. Ֆուգա» (2012թ., իսպաներեն) աշխատությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին