ԱԱԾ-ն դիտում, չի գրանցում ու պատասխանում է մերժումով
Այսօր Panorama.am-ը «ԱԱԾ-ն դիտում ու չի պատասխանում հարցմանը» վերտառությամբ հրապարակման մեջ նշել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացած՝ QR կոդի և սատանայի միջև հնարավոր կապը պարզելու մասին հանձնարարականի վերաբերյալ գրավոր մեր հարցմանը չի պատասխանել։
ԱԱԾ-ից հայտնեցին, որ պատասխանել են ու պիտի պատասխան նամակը Հայփոստից ստանալ։ Թերևս այս հրապարկումը կարող էր հերքում լինել մեր նախորդ գրածին, եթե ԱԱԾ կայքում մեր հարցման կարգավիճակը այլ լիներ, քան՝ «դիտվել է»-ն է։
Կամ՝ Հայփոստից վերցրած պատասխանը պատասխաներ մեր հարցմանը։
Կարծում ենք՝ ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանմանը ընդամենը հետաքրքիր է այս հարցուպատասխանի այն մասը, որ՝ «ԱԱԾ-ն պատասխանել է» ու «դա պիտի նշել»։
Մնացյալը՝ որ կայքը չի աշխատում այնպես, ինչպես երաշխավորված է, որ պատասխանը պիտի գնալ ու վերցնել, ոչ թե ստանալ նշված էլ.հասցեով, որ պատասխանում մեզ մերժել են՝ պատասխանելով «հիմնավորմամբ», որով կարելի է ընդհանրապես ամեն ինչ մերժել՝... կարևոր չէ։
Ուստի այս հրապարակմամբ ուզում ենք հորդորել մեր գործընկերներին (լրագրողներին)՝ ժամանակ մի կորցրեք ոչ թեմայի մասին հարցնելու, ոչ դրա պատասխանը ստանալու՝ այն հրապարակում ենք և ճշտած, որ՝ այսօր էլ մեզ նույնն էին պատասխանելու.
(ստորագրությունը հեռացվել է panorama.am-ի կողմից)
Ներկայացնում ենք նաև նշված օրենքի նշված հոդվածի նշված կետերը՝
Թույլ տվեք ոչինչ չասող պատասխանին կցել մեր հարցումը ևս.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան