Թեհրանում վթարված ուկրաինական Boeing 737-ի բոլոր 170 ուղևորները զոհվել են․ Reuters
Այսօր առավոտյան Իրանի մայրաքաղաք Թեհրան Իմամ Խոմեյնի օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո տեխնիկական խնդիրների պատճառով վթարված Ուկրաինական ավիաուղիների բոլոր 170 ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։ Այս մասին, ինչպես գրում է Reuters-ը, հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Նշվում է, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող Boeing 737 ինքնաթիռը վթարի է ենթարկվել օդանավակայանի մոտակայքում և հրդեհվել։
«Հրդեհն այնքան ուժգին է, որ չենք կարող փրկարարական աշխատանք կատարել։ Տեղում են շտապօգնություն 22 մեքենաներ, 4 ավտոբուս շտապօգնություն և ուղղաթիռ»,-հայտարարել է Իրանի շտապ օգնության ծառայության ղեկավար Փիրհոսեյն Կուլիիվանդը պետական հեռուստատեսությանը:
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ ինքնաթիռում եղել է 170 ուղևոր:
Ըստ FlightRadar24 ծառայության, վթարի ենթարկված ինքնաթիռը PS 752 չվերթն էր իրականացնում և թռչում էր դեպի Կիև: Օդանավը 3 տարվա էր և Boeing 737-NG։
IRNA- ն էլ հայտնում է, որ նախնական տեղեկություններով, «ինքնաթիռը թռչում էր Կիև, որում եղել են 180 ուղևոր և անձնակազմ: