Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի պատճառով Զելենսկին ընդհատել է այցը Օման
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի վթարի պատճառով, ընդհատել է այցը Օման և վերադառնում է Կիև: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թեհրանում Ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռի վթարի պատճառով շտապ ընդհատեց այցն Օման և վերադառնում է Կիև», - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը ցավակցություն էր հայտնել վթարի հետևանքով զոհվածների հարազատներին:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Թեհրանից Կիև թռչող ուկրաինական Boeing 737 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իմամ Խոմեյնիի օդանավակայանի մոտակայքում: Նախնական տվյալներով ՝ վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմը։ Զոհերի հստակ թիվը դեռևս չի հաղորդվել։ ԶԼՄ-ները նշում են 170, 176, 180 զոհերի մասին։
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է:
Հարակից հրապարակումներ`
- Կործանված ուկրաինական օդանավի զոհերի թվում հայերի մասին տեղեկությունները ճշտվում են. ԱԳՆ
- Թեհրանում վթարված ուկրաինական Boeing 737-ի բոլոր 170 ուղևորները զոհվել են․ Reuters
- 180 ուղևորով ուկրաինական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իրանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան