Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի հնարավոր պատճառները
Այսօր առավոտյան Իրանի մայրաքաղաք Թեհրանի Իմամ Խոմեյնի օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո տեխնիկական խնդիրների պատճառով վթարված Ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռի բոլոր՝ 176 ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։
Ինչպես գրում է korrespondent.net-ը, ավիավթարը տեղի ունեցավ Իրանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների սրման ֆոնին, երբ այս գիշեր Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածներ հասցրեց Իրաքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաների ուղղությամբ։
Ուկրաինական կողմը պաշտոնապես չի հայտնել, թե որն է եղել ավիավթարի պատճառը։ Նշվում է, որ սոցցանցերում ակտիվորեն քննարկում են, որ Ուկրաինական ավիաուղերիների ինքնաթիռի վթարի հավանական պատճառը կարող էր լինել իրանական հրթիռը և որպես ապացույց բերվում է վթարված ինքնաթիռի նկարները՝ բազմաթիվ անցքերով:
Սակայն, Bellingcat միջազգային հետաքննող լրագրողական խմբի ղեկավար Էլիոթ Հիգինսը բացատրում է, որ այդ անցքերն առաջացել են հենց ինքնաթիռի տարբեր մասերից, այլ ոչ թե հրթիռից:
Ուկրաինական միջազգային ավիաուղիների տեխնիկական տնօրեն Ալեքսանդր Շաֆիևն ասել է, որ ինքնաթիռը գտնվում էր լավ վիճակում, այն 2016թ․-ի արտադրության էր և գնվել էր անմիջապես Boeing-ի գործարանից, նախկինում ոչ մի տեղ չէր օգտագործվել և վերջին անգամ տեխնիկական ստուգում էր անցել հունվարի 6-ին։
Իրանում Ուկրաինայի դեսպանատունը կայքից հեռացրել է ավելի վաղ արված գրառումը, որ վթարը չի եղել ոչ հարձակման, ոչ հրթիռի պատճառով։
«Վթարի պատճառների վերաբերյալ տեղեկատվությունը հանձնաժողովի կողմից պարզվում է: Ցանկացած հայտարարություն վթարի պատճառների հետ կապված չի կրում պաշտոնական բնույթ՝ մինչև հանձնաժողովի որոշումը», - ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:
Ավիացիայի անվտանգության մասնագետ Թոդ Քերտիսը նշել է, որ ուկրաինական ինքնաթիռը գտնվում էր շատ լավ վիճակում: Հետևաբար, այն փաստը, որ ինքնաթիռն ընկել է ու մասերի բաժանվել, խոսում է այն ինչ-որ ազդեցության մասին օդում կամ ցանաքում:
FARS-ը հաղորդում է, որ ուկրաինական ինքնաթիռի երկու սև արկղերը հայտնաբերվել են, որոնցից մեկը գտնվում է լավ վիճակում: Իրանի քաղաքացիական ավիացիան հայտարարել է նաև վթարի հետաքննության սկսման մասին:
Վթարից ու Իրանի հրռիթային հարվածներից հետո միջազգային բոլոր ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքներն Իրանի տարածքով:
Վթարի կապակցությամբ Ուկրաինայի նախագահին ցավակցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հիշեցնենք, որ արդեն իսկ հայտարարվել է ինքնաթիռի զոհերի ազգությունը, ըստ որի զոհերի թվում են 82 իրանցի, 63 կանադացի, 11 ուկրաինացի, որից 9-ը անձնակազմի անդամներն են, 10 շվեդ, 4 աֆղան, 3 գերմանացի և 3 բրիտանացի։
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել է Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի ազգությունները
- Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի պատճառով Զելենսկին ընդհատել է այցը Օման
- Զոհրաբ Մնացականյանը ցավակցել է ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին
- Թեհրանում վթարված ուկրաինական Boeing 737-ի բոլոր 170 ուղևորները զոհվել են․ Reuters
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է