Իրանի արտգործնախարարը Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծումն անվանել է ինքնապաշտպանական գործողություն
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային հարվածները Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների ուղղությամբ ինքնապաշտպանության միջոցներ են։ Այս մասին թվիթերում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
«Իրանը ձեռնարկել և իրականացրել է համապարփակ ինքնապաշտպանական միջոցառումներ՝ համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի», - նշել է Իրանի արտգործնախարարը:
Զարիֆն ընդգծել է, որ հարձակումներն իրականացվել են այն ռազմաբազաների վրա, որտեղից հարձակում է իրականացվել է Իրանի քաղաքացիների և պաշտոնյաների վրա:
«Իրանը պատերազմ չի ուզում, բայց կպաշտպանի իրեն ագրեսիայի ցանկացած դրսևորումներից»,- գրել է արտգործնախարարը:
Նշենք, որ այսօր առավոտյան Իրանի տարածքից տասնյակ բալիստիկ հրթիռներ են արձակվել Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կրկին վատթարանում է այն բանից հետո, երբ հունվարի 3-ին իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին սպանվեց Բաղդադի օդանավակայանի տարածքում ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ օդուժի հրթիռային հարվածով: Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժխնդիր լինել գեներալի մահվան համար։
Iran took & concluded proportionate measures in self-defense under Article 51 of UN Charter targeting base from which cowardly armed attack against our citizens & senior officials were launched.
— Javad Zarif (@JZarif) January 8, 2020
We do not seek escalation or war, but will defend ourselves against any aggression.
Հարակից հրապարակումներ`
- Իրանը հրթիռակոծել է Իրաքում ԱՄՆ ուժերին, Թրամփն ասում է «ամեն ինչ լավ է»
- Գեներալ Սոլեյմանիի սպանության խորհրդանշական կողմը
- Թրամփն արձագանքել է իրանցի գեներալի սպանությանը
- Իրանի ԱԳ նախարարը Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից «միջազգային ահաբեկչական ակտ»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին