ՀՀ ԱԳՆ․Նախնական տվյալներով՝ Իրանում կործանված ինքնաթիռի զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների չկան
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ըստ նախնական տվյալների՝ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների չկան։
Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հայտնել էր, որ ուղևորները հիմնականում իրանցիներ են։
Նշենք, որ այսօր առավոտյան Իրանի մայրաքաղաք Թեհրանի Իմամ Խոմեյնի օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո տեխնիկական խնդիրների պատճառով վթարված Ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռի բոլոր, ըստ հաղորդումների, 176 ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։
Ըստ FlightRadar24 ծառայության, վթարի ենթարկված ինքնաթիռը PS 752 չվերթն էր իրականացնում և թռչում էր դեպի Կիև: Օդանավը 3 տարվա էր և Boeing 737-NG։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում ՀՀ դեսպան․ Ուղևորների մեծ մասն իրանցիներ են
- Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի պատճառով Զելենսկին ընդհատել է այցը Օման
- Զոհրաբ Մնացականյանը ցավակցել է ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին
- Կործանված ուկրաինական օդանավի զոհերի թվում հայերի մասին տեղեկությունները ճշտվում են. ԱԳՆ
- Թեհրանում վթարված ուկրաինական Boeing 737-ի բոլոր 170 ուղևորները զոհվել են․ Reuters
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան