Ուկրաինան չեղարկել է Իրանի տարածքով չվերթները
Ուկրաինան չեղարկել է Իրանի տարածքով չվերթները, քանի դեռ չեն պարզվել Թեհրանի մերձակայքում ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի վթարի պատճառները:
Այս մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը։
«Նախքան ողբերգության պատճառները պարզելը, մենք որոշեցինք դադարեցնել ուկրաինական ավիաընկերությունների աշխատանքը Իրանի օդային տարածքում»,- gazeta.ru-ի փոխանցմամբ, ասել է Ալեքսեյ Գոնչարուկը։
Նա նշել է, որ որոշումը կվերանայվի ինքնաթիռի կործանման հանգամանքները պարզելուց հետո։
Հարակից հրապարակումներ`
- Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի հնարավոր պատճառները
- Հրապարակվել է Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի ազգությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին