
Պուտինն ու Էրդողանը կոչ են արել հունվարի 12-ից Լիբիայում հրադադարի ռեժիմ հաստատել
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը լիբիական կարգավորման վերաբերյալ ընդհանուր դիրքորոշման են եկել.այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է interfax-ը:
Միևնույն ժամանակ Լավրովը առանձնացրել է այն կոչը, որը նախագահներ Պուտինը և Էրդողանը ուղղել են բոլոր կողմերին։
«Անհապաղ դադարեցրեք ռազմական գործողությունները, հայտարարեք հրադադարի մասին ՝ սկսած կեսգիշերից ՝ կիրակի, հունվարի 12-ին, ժամը 00։00-ին»,-մեջբերել է Լավրովը:
Լիբիայում այժմ հաստատվել է երկիշխանություն:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին