Րաֆֆի Կազանչյան. Անցյալ տարի մեկ անգամ խոսել եմ այս թեմայի շուրջ, որևէ մեկը չի արձագանքել
«Շվեյցարիայի հետ կարող ենք կապերն ուժեղացնել, մասնագետներ հրավիրել Հայաստան, որ ժամագործություն սովորեցնեն, այստեղ ժամագործական դպրոց բացվի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կազանչյան ժամագործական ընկերության հիմնադիր, սիրիահայ Րաֆֆի Կազանչյանը։
Նա նշեց, որ դրա համար կառավարությունը պետք է տարածք հատկացնի, Հայաստան բերվեն անհրաժեշտ պարագաներ, հստակեցվի՝ դրանք հարկվելո՞ւ են, թե՞ ոչ: Ր. Կազանչյանի խոսքով, ժամագործությունը կնպաստի երկրի զարգացմանը:
«Անցյալ տարի մեկ անգամ խոսել եմ այս թեմայի շուրջ, որևէ մեկը չի արձագանքել»,- ընդգծեց նա:
Նրա խոսքով, կապեր ունի, մեծ ծրագրեր ունի, որոնք կարող է իրականացնել, սակայն աջակցություն է պետք:
«Մենք կարող ենք ժամերի մասեր արտադրել Հայաստանում, ուղարկել Շվեյցարիա: Այսօր Շվեյցարիան պատվեր է տալիս աշխարհի տարբեր երկրներին, ինչո՞ւ Հայաստանը չլինի այդ երկրների թվում»,- ասաց Ր. Կազանչյանը: