180 ուղևորով ուկրաինական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իրանում
180 ուղևորով և անձնակազմի անդամներով ուկրաինական ինքնաթիռը վթարի է ենթարկվել այսօր Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանում։ Այս մասին գրում է Hareetz-ը։ Զոհերի մասին դեռևս չի հաղորդվել:
Ինքնաթիռը դուրս է եկել Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանից։ Վթարի պատճառը, ինչպես հաղորդվում է, մեխանիկական խնդիրների պատճառով է եղել։
Օդանավակայանից թռիչքի տվյալները ցույց են տվել, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ինքնաթիռը թռիչք է կատարել Թեհրանից, որից անմիջապես հետո դադարել է տվյալներ ուղարկել, հայտնում է FlightRadar24 կայքը:
Ինչպես գրում է euronews-ը, Իրանում հայտնել են, որ ինքնաթիռի վթարից հետո ուղևորների ու անձնակազմի անդամների ողջ մնալու հավանականությունը զրո է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան