Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք դեռևս չկա. ՀՀ քաղավիացիա
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ կոմիտեն մշտական կապի մեջ է EASA-ի (European Aviation Safety Agency), Եվրականտրոլի (European Organization for the Safety of Air Navigation), ինչպես նաև Ուկրանիայի և Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների հետ:
«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է իր որոշումն առ այն, որ դեռևս չկա Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք: Միևնույն ժամանակ նշում ենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը և հանրությանը մշտապես կիրազեկի իր որոշումների մասին:
Տեղեկացնում ենք, որ «Armenia Airways» ավիաընկերության կողմից իրականացվող Երևան-Թեհրան հաջորդ չվերթը նախատեսվում է ս.թ. հունվարի 10-ին: Իսկ «UR» ավիաընկերության կողմից իրականացվող Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը նախատեսվում է ս.թ. հունվարի 12-ին:
Չվերթերի փոփոխության դեպքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կտեղեկացնի մինչ չվերթերի իրականացումը», - նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին