Աբխազիայում ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարականը
Աբխազիայիխորհրդարանը պետք է համոզի Նախագահ Ռաուլ Խաջիմբային թողնել պաշտոնը, ՌԻԱ Նովոստիին ասել է ընդդիմադիր գործիչ Ալհասա Կվիցինիան:
Նրա խոսքով՝ ցուցարարները դժգոհ են ոչ միայն վերջին իրադարձություններից` Սուխումի կենտրոնում տեղի ունեցած կրակոցից, այլև հանրապետության ցածր սոցիալական կարգավիճակից:
Ավելի վաղ ցուցարարները ներխուժել էին Աբխազիայի ղեկավարի աշխատակազմ, որից հետո ՝ խորհրդարան, որտեղ ակնկալում են հանդիպել օրենսդիր մարմնի խոսնակին:
Նախագահը և Խորհրդարանի նախագահը անցկացրել են Աբխազիայի Անվտանգության խորհրդի նիստ ՝ ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանրապետության ղեկավարը կոչ է արել քաղաքացիներին զերծ մնալ սադրանքներից: Նա նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է երկրում արտակարգ դրություն մտցնել: Ուժային կառույցներն անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի:
Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 8-ին: Ձայների 47,39% -ով հաղթել է Ռաուլ Խաջիմբան: Մինչդեռ, նրա մրցակիցը ՝ ընդդիմադիր «Амцахара» կուսակցության նախագահը հավաքել է 46,19 %: Ընդդիմադիր գործիչը հայց է ներկայացրել Գերագույն դատարան ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, սակայն մերժվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը