Թրամփն ասում է, թե հրթիռային հարձակումներից հետո «Իրանը հանդարտվել է»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե Իրաքում ամերիկյան երկու ռազմաբազաների դեմ բալիստիկ հրթիռներով հարձակումներ իրականացնելուց հետո Թեհրանը «կարծես հանդարտվել է»։
Ինչպես Իրանն էր խոստացել գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո, նրա հուղարկավորությունից շատ կարճ ժամանակ անց հանդես եկավ վրեժխնդրության առաջին ցուցադրումով։ Այն ավելի քան մեկ տասնյակ բալիստիկ հրթիռներ արձակեց՝ թիրախի տակ առնելով Իրաքում ամերիկյան երկու բազաներ, որոնցից մեկը գտնվում է Բաղդադից 60 կմ հեռավորության վրա, մյուսը՝ Իրաքի կիսաինքնավար քրդական շրջանի Էրբիլ քաղաքում։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Սպիտակ տնից չորեքշաբթի օրը հանդես գալով պաշտոնական հայտարարությամբ՝ Թրամփն ասաց, թե հարձակումների արդյունքում մարդկային զոհեր չեն եղել ո՛չ ամերիկյան, ո՛չ իրաքյան ուժերի շրջանում։ Նրա խոսքերով, բազաներին հասցվել է նվազագույն վնաս։
Փորձագետներից Թոմաս Ուորիքի խոսքերով, Իրանն ընտրեց երկիր-երկիր մակնիշի հրթիռներով հարվածներ հասցնելու տարբերակը, քանի որ, ըստ նրա, Թեհրանը որոշել է նման գործողություններն իրականացնել վստահելի միջոցներով, այլ ոչ թե կիրառել զինյալ տարբեր խմբերի ներուժը։
Իրանի արտգործանախարար Ջավադ Զարիֆը թվիթերյան գրառմամբ ասել է, թե երկու բազաների դեմ իրականացված հարձակումները եղել են «ինքնապաշտպանական համաչափ միջոցներ» և շեշտել, որ Թեհրանը «չի ցանկանում իրադրության սրում ու պատերազմ, սակայն պատրաստ է ինքն իրեն պաշտպանելու ագրեսորներից»։
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ասել է, թե այս գործողություններն «ապտակ են ԱՄՆ-ի դեմքին»։ Նա կոչ է արել ավարտին հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ներկայությանը։
Ինչպես ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց նախօրեին, Միացյալ Նահանգները անմիջապես ուժի մեջ է մտցնելու ֆինանսական ու տնտեսական հավելյալ պատժամիջոցներ ընդդեմ Իրանի։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը ավելի վաղ սպառնացել էր ռազմական գործողություններ սկսել ընդդեմ Իրանի, եթե վերջինս թիրախի տակ առնի ամերիկացիներին կամ ամերիկյան ռազմաբազաները։ Սակայն այս անգամ նա այդ մասին ոչինչ չասաց։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Հանձնաժողովը պարտավորեցնում է «Լիդիան Արմենիա»-ին պետական բյուջե վճարել օգտագործած ռադիոկապի վճարը
- ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Իրանի հարձակումը Իրաքում Ամերիկյան ռազմաբազաների վրա
- Նեթանյահուն պատասխանել է Իրանի սպառնալիքներին
- Իրանի արտգործնախարարը Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծումն անվանել է ինքնապաշտպանական գործողություն
- Իրանը հրթիռակոծել է Իրաքում ԱՄՆ ուժերին, Թրամփն ասում է «ամեն ինչ լավ է»
- Իրանը չի բացառում միջուկային գործարքից ամբողջական հրաժարումը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա