Իրանը հրապարակում է Boeing-ի վթարի հետաքննության առաջին արդյունքները
Թեհրանում նախօրեին վթարի ենթարկված ուկրաինական Boeing-ում հրդեհ է բռնկվել՝ մինչև ընկնելն ու գետնին բախվելը։ Այս մասին, ինչպես գրում է Ria-ն, ասվում է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության հաղորդագրության մեջ:
«Ըստ ականատեսների, կրակը տեսանելի է եղել ինքնաթիռում», - նշվում է փաստաթղթում:
Նշվում է, որ թռիչքից հետո անսարքության առաջացումից հետո անձնակազմը թեքվել է հետ՝ դեպի օդանավակայան: Միևնույն ժամանակ, օդաչուները չեն հայտնել արտակարգ իրավիճակի մասին:
Հիշեցնենք, որ վթարի արդյունքում ինքնաթիռում գտնված բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները՝ 176 մարդ, զոհվեցին։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինական ավիաուղիների վթարից տուժածների հարազատները պատասխաններ են պահանջում
- Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի հնարավոր պատճառները
- Հրապարակվել է Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի ազգությունները
- Թեհրանում վթարված ուկրաինական Boeing 737-ի բոլոր 170 ուղևորները զոհվել են․ Reuters
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է