«Հայաստանը տնտեսական անվտանգության խնդիր չունի»
«Մեր գնահատականներով, ընդհանուր առմամբ, իրավիճակն ավելի շատ դեէսկալացիայի է գնում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը հույս ունի՝ մոտակա օրերին հանգստություն է լինելու. «Իհարկե, մենք միշտ վատթարագույնին ենք պատրաստվում։ Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ լայնածավալ աշխատանք ենք տարել և՛ սիրիական և՛ Իրանի ճգնաշամի ընթացքում»։
Հայաստանը, Գրիգորյանի հավաստմամբ, կարողացել է մշակել և տարհանման և ճգնաժամին արձագանքելու պլան, որն, իր խոսքով, կարևոր առաջընթաց է եղել կառավարման համակարգի համար։
«Այս 2 ճգնաժամերից մեր ինստիտուցիոնալ կարողություններն ավելի են հզորացել, և մենք ավելի հստակ գիտենք՝ ինչ ենք անելու։ Այս առումով էլ մենք մեր դիմակայունությունը պարբերաբար բարձրացնում ենք, և ակնկալում ենք՝ մոտակա շրջանում ավելի շատ կայունություն է լինելու»,- նշեց Գրիգորյանը։
Դիտարկմանը, որ Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունի և՛ Իրանի և՛ ԱՄՆ-ի հետ, և այդ համատեքստում արդյո՞ք որևէ միջնորդությամբ հանդես կգա պաշտոնական Երևանը, Գրիգորյանը պատասխանեց. «Նման տարբերակ դեռևս չի քննարկվել։ Իհարկե, մենք ցանկություն ունենք, որ կոնֆլիկտը հնարավորինս արագ կարգավորվի, և մենք ավելի շատ մեր դերակատարությունը տեսնում ենք, որպեսզի երկու կողմի հետ էլ շարունակենք երկխոսությունը։ Եվ եթե դրա անհրաշեշտությունը լինի, մենք ցանկացած տարբերակի պատրաստ ենք»։
Տարածաշրջանային կոնֆլիկտի ֆոնին, Գրիգորյանի վստահեցմամբ, Հայաստանը տնտեսական անվտանգության խնդիր չունի։
«Մենք բոլոր տարբերակները քննարկել ենք՝ սկսած սննդի անվտանգությունից մինչև անվտանգության կարևոր ենթակառուցվածքների աշխատանք։ Մենք բոլոր այլընտրանքային ճանապարհները գտել ենք։ Եթե ճգնաժամ առաջանա, մենք գիտենք՝ ինչպես ենք փոխարինելու դրա ճանապարհային քարտեզը։ Մենք պատրաստ ենք բոլոր առումներով, իհարկե եթե ֆորս-մաժորային իրավիճակներ չլինեն»,- նշեց Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում