Ուկրաինական ավիաուղիների վթարից տուժածների հարազատները պատասխաններ են պահանջում
Նախօրեին Իրանում կործանված Ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռի 176 զոհերի հարազատները պատասխաններ են պահանջում: Զոհվածներից 82-ը իրանցիներ են, 63-ը կանադացի, 11 ուկրաինացի, որից 9-ը անձնակազմի անդամներն են, 10 շվեդ, 4 աֆղան, 3 բրիտանացի։ Հաղորդվել էր նաև 3 գերմանացիների զոհվելու մասին, սակայն Գերմանիայի ԱԳՆ-ն հերքեց լուրը։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն։
Ինքնաթիռի վթարը տեղի ունեցավ նույն օրը, երբ Իրանն իր տարածքից հրթիռակոծեց Իրաքում գտնվող ամերիկյան 2 ռազմաբազաները։ Մինչ վթարի մասին տեղեկատվությունը մնում է սահմանափակ, ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչները նշում են, որ ակնհայտ ապացույց չկա, որ ինքնաթիռը կարող է կործանված լինել հրթիռի պատճառով։
Իրանցիներից հետո երկրորդ ամենաշատ զոհվածները Կանադայի քաղաքացիներն են։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդուն խոստացել է, որ իր վարչակազմը կփորձի պատասխաններ ստանալ և դառնալ իրանական կողմից ղեկավարվող հետաքննության մաս:
«Կանադացիները հարցեր ունեն, և նրանք արժանի են պատասխանների», - ասել է Թրյուդոն:
Վթարի մասին համատեղ հետաքննությունը կարող է բարդ լինել, քանի որ Կանադան փակել է իր դեսպանատունն Իրանում 2012 թվականին և խզել դիվանագիտական կապերը երկրի հետ:
Նշվում է, որ ուղևորներից 138-ը մեկնում էին Կանադա, որոնցից շատերը ուսանողներ էին, ովքեր սովորում էին Կանադայի համալսարաններում։ Ինքնաթիռում են եղել նաև նորապսակներ, նրանց հարազատները։
«Ողջ Կանադան սգում է Ձեզ հետ»,-ասել է Թրյուդոն՝ դիմելով զոհերի հարազատներին։
Նշենք, որ նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ին ներգրավել ինքնաթիռի վթարի հետաքննությունում։ Իրանը հայտնել էր, որ չի հանձնի ինքնաթիռի ձայնագրիչների տվյալները ինքնաթիռներ արտադրող Boeing-ին կամ Միացյալ Նահանգներին, հավելելով, որ սև արկղերը կուսումնասիրվեն այն երկրում, որտեղ որ վթարը տեղի է ունեցել, որին մասնակից կլինեն ուկրաինացի քննիչները։
Հարակից հրապարակումներ`
- Թեհրանում վթարի ենթարկված ինքնաթիռը մեկ օր առաջ եղել է Երևանում
- Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի հնարավոր պատճառները
- Հրապարակվել է Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի ազգությունները
- Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի պատճառով Զելենսկին ընդհատել է այցը Օման
- Թեհրանում վթարված ուկրաինական Boeing 737-ի բոլոր 170 ուղևորները զոհվել են․ Reuters
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան