Ջասթին Բիբերը պայքարում է Լայմի հիվանդության դեմ
Երգիչ Ջասթին Բիբերը բացահայտել է, որ իր մոտ ախտորոշել են Լայմի հիվանդություն, հարուցվում է բորելիա բակտերիայով և տարածվում տզերի միջոցով։ Այս մասին գրում է CNN-ը։
Նախօրեին Instagram-ում 25-ամյա Բիբերը կիսվել է լուրերով, գրելով, որ մինչ մարդիկ քննարկում են իր արտաքինը, բայց նրանք այդպես էլ չեն գիտակցել, որ իր մոտ ախտորոշվել է Լայմի հիվանդություն, որն ազդում է մաշկի, ուղեղի աշխատանքի, էներգիայի և ընդհանուր առողջության վրա:
«Այս ամենը կբացահայտվեն կարճամետրաժ շարքում, որը ես շուտով կտեղադրեմ YouTube-ում։ Դուք կարող եք իմանալ այն ամենը, ինչի դեմ ես պայքարել եմ: Բայց ճիշտ բուժումը կօգնի բուժել մինչ այժմ անբուժելի հիվանդությունը, և ես կվերադառնամ ավելի լավ, քան երբևէ», - եզրափակել է Բիբերն իր գրառումը:
Բիբերն այս լուրը հայտնեց այն բանից հետո, երբ թողարկեց իր առաջին սինգլը՝ «Yummy»-ն, առաջինը՝ ավելի քան չորս տարվա ընթացքում:
Համաձայն հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների, ամեն տարի, մոտ 300,000 ամերիկացիներ ախտորոշվում են Լայմի հիվանդությամբ: