Սեյրան Օհանյանի փաստաբան. Ի՞նչ է ի հայտ եկել, որ «Յոթի գործով» տղաներին վերագրվող գործողությունները դուրս են մնացել հանցակազմի տարրից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ նստավայրում նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։
Դատավորը հայտարարեց՝ նիստից անմիջապես առաջ դատարանը գրասենյակից ստացել է տեղեկություն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավորին։
«Դատարանը դեռևս չի ստացել ու չի հասցրել ծանոթանալ միջնորդությանը»,-ասաց Դանիեբեկյանը։
Ալումյանը կարծիք հայտնեց, որ լավ կլինի առաջինը քննարկեն ինքնաբացարկի միջնորդությունը, ապա նոր քրեական հետապնդման դադարեցման վերաբերյալ միջնորդությունը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ի նիստն ընդմիջվել էր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու մասին փաստաբան Կարեն Մեժլումյանի ներկայացրած միջնորդության քննարկմամբ։ Դատավոր Աննա Դանիբեկյանի՝ արձակուրդում լինելու պատճառով ավելի քան մեկ ամիս դատական նիստ չի կայացել։
Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն առաջարկեց նիստը հետաձգել, քանի որ ինքը ժամը 15-ին Ավան նստավայրում մեկ այլ դատական նիստի է, որտեղ քննարկվելու է իր պաշտպանյալի խափանման միջոցի հարցը։
Դատախազ Բաղդասարյանն առարկություն ներկայացրեց, ասաց, որ տասը պաշտպաններից յուրաքանչյուրը կարող է այլ նիստի լինի, ինչի հետևանքով նիստն անընդհատ կձգձգվի։ Մեղադրող կողմը դեմ էր, որ նախորդ քննարկումը կիսատ թողած նոր միջնորդություն քննարկեն։
Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը ներկայացրեց միջնորդություն, վկայակոչեց «Յոթի գործ»-ը, որը կարճվել է։ Նա նկատեց, Քր. Օր.-ի նախկին 300 հոդվածը չի համապատասխանել իրավական որոշակիությանը։
«Հին (Քրեական օրենսգրքի 300 հոդված) և նոր օրենքների՝ 300.1 հոդվածի հետ կապված կարևոր է այն հանգմանքը, որ երկու դեպքում էլ գործողությունները տեղի են ունեցել հին օրենքի գործողության ժամանակ, երկու դեպքում էլ մեղադրանքը վերաբերում է Սահմանդրական կարգը բռնի տապալելուն, ընդ որում, եթե «Յոթի գործում» որպես նպատակ նշված էր իշխանությունը զավթելու ու յուրացնելու դիտավորությունը, ապա այս դեպքում նման դիտավորության ու նպատակի մասին անգամ խոսք չկա։
Հիմա հարց է ծագում, եթե նոր օրենքը նոր հանցակազմ չէ, հին օրենքով նախատեսված հանցակազմն է, պարզապես ավելի հստակեցված ու բարենպաստ, ինչը իմ կարծիքով, ակնհայտորեն ոչ բարենպաստ է, ապա ի՞նչ բարելավում է կատարվել, ի՞նչ նեղացում է կատարվել, բարենպաստ ի՞նչ տարր է ի հայտ եկել, որ «Յոթի գործով» տղաներին վերագրվող գործողությունները դուրս են մնացել հանցակազմի տարրից, և այդ պատճառով է դատախազությունը նրանց մեղադրանքից հրաժարվել։
Երկու դեպքում էլ խոսք է գնում բռնությամբ սահմանադրակական կարգը տապալելու մասին, հիմա ի՞նչ փոխվեց, որ այդ տարրը դուրս եկավ։ Այսինքն, գնում ենք խտրականության»,-մասնավորապես ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՄԻԵԴ կներկայացնի 12-րդ գանգատը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել
- Փաստաբանական թիմ. Ռոբերտ Քոչարյանին վերաբերող կարևոր որոշման հրապարակումից առաջ իշխանությունը կրկին դիմում է ճնշումների
- Սեյրան Օհանյան. Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անհավասար պայմաններում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան