Սիրիայի հարցերով ԱՄՆ ներկայացուցիչը կմեկնի Թուրքիա
Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հունվարի 10-ին կմեկնի Թուրքիա։ Նրա գլխավորած պատվիրակության առաջին կանգառը կլինի Թուրքիայի արտգործնախարարությունը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Սպասվում է, որ ի թիվս այլ հանդիպումների՝ Ջեյմս Ջեֆրին հանդիպում կունենա նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։
Ջեֆրիի այցի ընթացքում քննարկվելու են Սիրիայում տիրող իրավիճակին, Իրանում և Իրաքում տեղի ունեցող վերջին զարգացումներին առնչվող հարցեր։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է