Կահիրեի համաժողովում դատապարտել են Թուրքիայի միջամտությունը Լիբիայի հարցին
Հունվարի 8-ին Կահիրեում Լիբիայի հարցով հանդիպում է տեղի ունեցել Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի և Իտալիայի արտգործնախարարների միջև, գրում է ermenihaber-ը:
Հանդիպման ավարտին արտգործնախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում ստորագրվել է նաև համատեղ հայտարարություն: Թուրքական աղբյուրի պնդմամբ` մամուլի ասուլիսին և հայտարարության ստորագրությանը չի մասնակցել Իտալիայի արտգործնախարարը, քանի որ նախօրեին հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Թուրքական մի շարք աղբյուրներ գրել են, որ 5 երկրների արտգործնախարարների նշյալ հանդիպումը հակաթուրքական բնույթ է կրել:
Եգիպտոսի արտգործնախարար Սեմիհ Շյուքրին ասել է, որ Թուրքիան շարունակվում է աջակցել Լիբիայի ծայրահեղականներին և հավելել, որ պետք է ջանքեր գործադրել միջազգային հանրության շրջանում Լիբիայի հարցում միասնական գաղափար ձևավորելու ուղղությամբ:
Նրա խոսքով` միջազգային հանրությունը պետք է դադարեցնի Թուրքիայի կողմից Լիբիայի ծայրահեղական խմբավորումներին տրամադրվող աջակցությունը:
Ֆրանսիայի արտգործնախարարն էլ նշել է, որ Լիբիայի հարցում Թուրքիայի ներգրավվածությունը վերջինիս համար առիթ է Արևելյան Միջերկրածովում գազի որոնումները խորացնելու համար:
Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդեսն էլ ընդգծել է, որ Լիբիայի հարցում Թուրքիայի միջամտությունը սպառնում է տարածաշրջանի կայունությանը:
Իսկ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը նկատել է, որ Թուրքիայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայիզ Սարաջի միջև համաձայնությունները վտանգում են խաղաղությունն ու անվտանգությունը Միջերկրական ծովում
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին