Դոնալդ Թրամփ. Ժամանակն է, որ Եվրոպան «հրաժարվի» Իրանի միջուկային գործարքի մնացորդներից ու պահանջի նոր համաձայնագիր
Եվրոպան պետք է «հրաժարվի» Իրանի միջուկային գործարքի մնացորդներից։ Այս մասին նախօրեին, ի պատասխան Իրանի կողմից Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծման, հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ նոր պատժամիջացներ է սահմանում Թեհրանի նկատմամբ։ Այս մասին գրում է euronews-ը։
«Խաղաղությունը չի կարող գերիշխել Մերձավոր Արևելքում այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը շարունակում է բռնություն գործադրել», - ասաց Թրամփը՝ կոչ անելով Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային և միջուկային գործարքը ստորագրած մյուս կողմերին՝ պահանջել նոր համաձայնագիր Իրանի հետ:
«Սոլեյմանիի ձեռքերը թաթախված էին ինչպես ամերիկյան, այնպես էլ իրանական արյունով: Նա պետք է վաղուց հեռացված լիներ»,-ասաց Թրամփը:
Թրամփը հերքեց իրանական կողմի պնդումները, թե ամերիկացի զինծառայողներ են սպանվել գրոհների հետևանքով, ասելով, որ ոչ մի զոհ չունեն։
Թրամփը հայտարարեց, որ պետք է դիմի ՆԱՏՕ-ին՝ «ավելի շատ ներգրավվել Մերձավոր Արևելքի գործընթացում»:
Նա նաև հորդորեց եվրոպական դաշնակիցներին՝ ասելով. «Ազգերը հանդուրժել են Իրանի ապակառուցողական և ապակայունացնող պահվածքը: Այդ օրերն ավարտվել են»:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփն ասում է, թե հրթիռային հարձակումներից հետո «Իրանը հանդարտվել է»
- Իրանը հրթիռակոծել է Իրաքում ԱՄՆ ուժերին, Թրամփն ասում է «ամեն ինչ լավ է»
- Իրանը չի բացառում միջուկային գործարքից ամբողջական հրաժարումը
- Իրանը կասեցրել է միջուկային գործարքի իր ստանձնած պարտավորությունների մի մասի կատարումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին