Արթուր Վանեցյանը գրառում կատարեց Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում։
«Ցավակցում եմ բարեկամ Իրանին գեներալ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ։ Վստահ եմ, որ բարեկամ Իրանը կհաղթահարի այս ծանր կորուստը, իսկ գեներալի հիշատակն ընդմիշտ կմնա ժողովրդի և Իրանի բարեկամների սրտերում», -նշել է Արթուր Վանեցյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ Իրանը կհաղթահարի այս ծանր փորձությունը։
Ավելի ուշ Արթուր Վանեցյանը գրառում է կատարել «Ինսթագրամ»-ի իր էջում.
«Այսօր գրառում կատարեցի Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանն ի հիշատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի բացված սգո մատյանում:
Լեգենդար գեներալի մահը ոչ միայն մեր բարեկամ ժողովրդի, այլև համայն մարդկության համար ծանր կորուստ է, քանի որ Ղասեմ Սոլեյմանին տարիներ շարունակ ղեկավարել և անձամբ մասնակցել է ծայրահեղական ահաբեկիչների դեմ աննահանջ պայքարին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի ճիրաններից փրկելով ոչ միայն Մերձավոր Արևելքի մահմեդականներին, այլև քրիստոնյաներին և մյուս դավանանքների, շատ ազգությունների ներկայացուցիչների, գեներալ Սոլեյմանիի մահը մեծ կորուստ է, նրա վաստակն՝ անուրանալի, ինչի կապակցությամբ խորին ցավակցություն հայտնեցի Իրանի բարեկամ ժողովրդին։
Պատիվ ունեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում վերջին հրաժեշտն են տալիս գեներալ Սոլեյմանին
- Գեներալ Սոլեյմանիի սպանության խորհրդանշական կողմը
- Blooomberg-ը պարզել է, Թրամփի՝ Սոլեյմանիին սպանելու հրամանի մանրամասները
- Սպիտակ տունը բացատրել է՝ որն է եղել գեներալ Սոլեյմանիի սպանության նպատակը
- Իրականում Սոլեյմանիի սպանությունից հետո առաջացած իրադրությունն անակնկալ չէր Իրանի համար. Արմեն Իսրայելյան
- Իրանցիները սգում են, աշխարհն էլ արձագանքում է Սոլեյմանիի մահվանը