Վարչապետը Ֆելիքս Ցոլակյանին հետ է կանչել արձակուրդից
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հետ է կանչվել արձակուրդից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին 2020 թվականի հունվարի 8-ին հետ կանչել ամենամյա նվազագույն արձակուրդի մասից»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ֆելիքս Ցոլակյանին տրամադրվել էր 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները՝ 2019 թվականի դեկտեմբերի 16-ից 2020 թվականի փետրվարի 4-ը ներառյալ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը