Թևան Պողոսյան. Մենք պետք է սովորենք սցենարներով կառավարել
«Անվտանգության հետ կապված մենք պետք է սովորենք սցենարներով կառավարել ու ապագայում էլ տարբեր սցենարների պատրաստ լինել»,-նման համոզմունք հայտնեց քաղաքագետ, «Մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը, «Իրան-ԱՄՆ հակամարտության նոր փուլ․ վտանգներն ու սպասելիքները» թեմայով քննարկման ժամանակ։
Սցենարները պետք է վերաբերեն են ոչ միայն Իրան-ԱՄՆ հարաբերություններին, այլև տարածաշրջանային հնարավոր այլ կոնֆլիկտներին։
«Հայաստանի համար առաջին խնդիրը պետք է լինի տվյալ երկրում հայկական համայնքը՝ լինի դա Իրանում, Սիրիայում, Լիբանանում, թե որևէ այլ երկրում։ Պետք է մշակվեն նոր սցենարարներ՝ հասկանալու ինչպես օգնել, տեր կանգնել, փրկել մեր հայրենակիցներին»,-խնդիրներից առաջինն ընդգծեց Պողոսյանը։
Երկրորդը, ըստ նրա, տեղեկատվական անվտանգության բարձրացման հարցն է. «Շատ դեպքերում Հայաստանի հետ կապ չունեցող զարգացումներն օգտագործվում են մեր թշնամիների կողմից։ Դա նշանակում է, որ պետք է լինեն համապատասխան սցենարներ նման բաներ թույլ չտալու համար»։
Երրորդը սահմանների անվտանգության, կառավարման խնդիրն է. «Սահման ասելով մենք պետք է նկատի ունենք առաջնագիծը, որտեղ սրացումներ կարող են լինել, նաև պետական սահմանների կառավարումը փախստականների հնարավոր հոսքի ժամանակ օրինակ, որպեսզի թույլ չտանք Հայաստան ներթափանցել վտանգավոր ուժեր, մարդիկ, խմբեր»։
Հաջորդ կարևոր խնդիրը, ըստ բանախոսի, ԱՄՆ-Իրան հարաբերություններում նախադեպային երևույթների չօգտագործումն է։
«Օրինակ, երրորդ երկրում զինվորականների, պաշտոնյաների նկատմամբ գործողությունները, նման նախադեպ մենք ունեցանք տեղեկատվական ոլորտում, երբ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանում ազատազրկեցին, կամ երբ Ռամիլ Սաֆարովը կացնահարեց մեր զինվորականին»,-ամփոփեց Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը ՄԱԿ-ի ԱԽ-ին հայտնել է Իրանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին
- Երևանում ԱՄՆ դեսպանատունը կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ
- Իրանի արտգործնախարարը Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծումն անվանել է ինքնապաշտպանական գործողություն
- Իրանը հրթիռակոծել է Իրաքում ԱՄՆ ուժերին, Թրամփն ասում է «ամեն ինչ լավ է»