Հայաստանում երկրաշարժ չի սպասվում.ԱԻՆ-ը հերքում է տարածել
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայան Հայաստանի տարածքում երկրաշարժ չի սպասվում:
«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում:
ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի:
Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրությունների»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ քիչ առաջ խուճապ էր տարածվել համացանցով. Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի այցելուները տեղեկություններ էին կարդացել, թե երկրաշարժ է լինելու և զանգվածաբար սկսել էին լքել շենքը։