ԱՄՆ-ը ՄԱԿ-ի ԱԽ-ին հայտնել է Իրանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը նամակ է հղել կազմակերպության Անվտանգության խորհրդին, որում տեղեկացրել է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար առանց նախապայմանների Իրանի հետ բանակցություններ վարելու Վաշինգտոնի պատրաստակամության մասին։ Այս մասին գրում է Ria-ն՝ հղում անելով Reuters-ին։
Ըստ Քրաֆթի, Միացյալ Նահանգները ցանկանում է «կանխել միջազգային խաղաղությանը և կայունությանը կամ իրանական ռեժիմի կողմից էսկալացիայի հետագա սպառնալիքը»:
Բացի այդ, մշտական ներկայացուցիչը գրել է, որ իրանական գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը «արդարացված է» ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածով, որը պետությանը տալիս է ինքնապաշտպանության իրավունք:
Նա նաև շեշտել է, որ ԱՄՆ-ի օդային հարվածները Իրաքի շիական ալ-Հաշդ աշ-Շաաբիի դեմ, որը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 29-ին, իրականացվել են «ի պատասխան Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի և շահերի դեմ Իրանի և նրան աջակցող ուժերի մի շարք հարձակումների։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Վաշինգտոնի հրամանով սպանվեց գեներալ Սուլեյմանին, որին ի պատասխան ախօրեին Իրանը պատասխանեց հրթիռային հարձակմամբ՝ Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա։ Հրթիռակոծության արդյունքում զոհեր չկան։ Թրամփը նախօրեին հայտարարեց Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Դոնալդ Թրամփ. Ժամանակն է, որ Եվրոպան «հրաժարվի» Իրանի միջուկային գործարքի մնացորդներից ու պահանջի նոր համաձայնագիր
- Թրամփն ասում է, թե հրթիռային հարձակումներից հետո «Իրանը հանդարտվել է»
- Իրանը հրթիռակոծել է Իրաքում ԱՄՆ ուժերին, Թրամփն ասում է «ամեն ինչ լավ է»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին