Բրիտանական թագավորական ընտանիքը վիրավորված ու հիասթափված է Հարրիի և Մեգանի հայտարարությունից
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը վիրավորված ու հիասթափված է արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգանի, ցնցող հայտարարությունից, որում ասվում էր, որ հրաժարվում են թագավորական ընտանիքի անդամի կարգավիճակից ու պարտականություններից, ցանկանում են լինել ֆինանսապես անկախ ու ավելի շատ ժամանակ անցկացնեն Հյուսիսային Ամերիկայում։
Reuters-ին արքայական ընտանիքի մոտ աղբյուրն ասել է, որ նախօրեի երեկոյան ինստագրամում տարածված հայտարարությունն անակնկալ է եղել թագուհի Ելիզավետայի ու Հարիի հոր՝ արքայազն Չարլզի համար։
Նշվում է, որ հայտարարությունից հետո Բուքինգհեմյան պալատը քննարկումներ է անցկացնում Հարրիի և Մեգանի հետ։
«Մենք հասկանում ենք այլ մոտեցում ցուցաբերելու նրանց ցանկությունը, բայց դրանք բարդ խնդիրներ են, որոնց լուծման համար ժամանակ կպահանջվի», - ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան