Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով երկար ժամանակով չի կարող դուրս գալ մարզադաշտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով երկար ժամանակով չի կարող դուրս գալ մարզադաշտ: Այս մասին գրում է soccernews.ru կայքը՝ հղում անելով Corriere dello Sport-ին:
Հունվարի 5-ին «Տորինոյի» հետ խաղի ժամանակ 30-ամյա ֆուտբոլիստը բախվել էր մրցակցի ֆուտբոլիստին և ձախ ազդրի հատվածում ցավեր զգացել: Նրա մոտ ախտորոշվել է ձախ ազդրի վնասվածք: Վերականգնման ժամկետը պարզ կդառնա լրացուցիչ բժշկական հետազոտությունից հետո:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Արսենալից» վարձավճարով «Ռոմա» էր տեղափոխվել 2019 թվականի սեպտեմբերին։ Նրա պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվելու է 2021 թվականի ամռանը։ Հայ կիսապաշտպանի շուկայական տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյանը բուժզննում կանցնի
- «Արսենալը» հրաժարվել է Մխիթարյանին 10 միլիոն եվրոյով վաճառել «Ռոմային»
- Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է «Ինտեր»-ի դեմ առաջիկա խաղին
- Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում