Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրաժարվում են թագավորական պարտականություններից
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրաժարվում են թագավորական ընտանիքի անդամի կարգավիճակից ու պարտականություններից և ցանկանում են դառնալ ֆինանսապես անկախ։ Այս մասին հայտարարել են Սասեքսի դուքս և դքսուհի Հարրին ու Մեգանը, ինչը մեծ ցնցում է բրիտանական միապետության համար և որը, կարծես, անակնկալ է եղել նաև Բուքինգհեմյան պալատի համար: Այս մասին գրում է euronews-ը։
Մեգանն ու Հարրին ասում են, որ այս որոշումը կայացրել են «երկար ամիսների արտացոլումից և ներքին քննարկումներից հետո»:
«Մենք մտադիր ենք հետ կանգնել՝ որպես թագավորական ընտանիքի «ավագ» անդամներ և աշխատել ֆինանսապես անկախ դառնալու համար՝ միևնույն ժամանակ շարունակելով լիովին աջակցել Նորին Մեծություն թագուհուն»:
Այնուամենայնիվ, Բուքինգհեմյան պալատը, կարծես, տեղյակ չի եղել զույգի որոշման մասին:
Զույգի հայտարարությունից ավելի քան մեկ ժամ հետո տարածված մի կարճ հայտարարության մեջ ասվում է. «Քննարկումները Սասեքսի դուքսի և դքսուհու հետ վաղ փուլում են: Մենք հասկանում ենք այլ մոտեցում ցուցաբերելու նրանց ցանկությունը, բայց սրանք բարդ հարցեր են, որոնք ժամանակ են պահանջում»։
Իրենց հայտարարության մեջ, որը տեղադրվել է Instagram-ում, զույգն ասում է, որ ցանկանում է հավասարակշռել ժամանակը Միացյալ Թագավորության և Հյուսիսային Ամերիկայի միջև, մեծացնել իրենց որդուն ու նաև կենտրոնանալ նոր բարեգործական կազմակերպության գործարկման վրա, որի մանրամասները կհրապարակվեն «պատշաճ ժամկետում»:
Այս հայտարարությունը զույգը տարածել է՝ Կանադայում Սուրբ Ծննդյան արձակուրդն անցկացնելուց հետո վերադառնալով Բրիտանիա։
A statement from Buckingham Palace regarding The Duke and Duchess of Sussex. https://t.co/1qtTEHiIq6
— The Royal Family (@RoyalFamily) January 8, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները