Սիրիայի հյուսիսում սպանված թուրք զինծառայողների թիվը հասել է 7-ի
Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված թուրք զինվորների թիվը հասել է 7-ի: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում տալով «Ալ Հադաթին»։
Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հաղորդել էր Սիրիայում չորս թուրք զինծառայողների մահվան մասին:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիսում։ Զինվորականները պարեկային ծառայություն են իրականացնելիս են եղել, երբ տեղի է ունեցել պայթյունը:
2019-ի հոկտեմբերին Անկարան Սիրիայում (Եփրատ գետի արևելք) սկսել է իրականացնել «Խաղաղության աղբյուր» միջսահմանային գործողությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան