
Սիրիայում 4 թուրք զինծառայող է սպանվել
Նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայում գտնվող քրդական YPG զինյալների կողմից ռումբի հարձակման հետևանքով զոհվել են չորս թուրք զինվորներ: Թուրքիան YPG-ն համարում է ակաբեկչական կազմակերպություն։
Ինչպես գրում է daily sabah-ը, զինվորները սպանվել են մեքենայի ռումբի հարձակման արդյունքում՝ «Խաղաղության ակունք» գոտում ճանապարհային հսկողության ժամանակ։
Հիշեցնենք, որ Թուրքիան 2019թ.-ի հոկտեմբերի 9-ին սկսեց «Խաղաղության ակունք» գործողությունը Սիրիայի Եփրատ գետից արևելք գտնվող հատվածում: Անկարան ցանկանում է, որ «YPG/PKK ահաբեկիչները» դուրս գան տարածաշրջանից, որպեսզի ստեղծվի անվտանգության գոտի՝ այդ հատվածում մոտ 2 միլիոն փախստականների վերադարձնելու համար։