Փաստաբան. Նորայր Փանոսյանի գործում հիմնավոր կասկածը բացակայում է
Քրեական գործում, որտեղ որպես մեղադրյալներ են ներգրավված ՍԴ նախագահ, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը, նրա սանիկ Նորայր Փանոսյանը հիմնավոր կասկածը բացակայում է։ Panorama.am-ի հետ զրույցում նման պնդում արեց Փանոսյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ այսօր Նորայր Փանոսյանը կրկին կալանավորվեց։ Սարգսյանն ասաց, առաջիկա օրերին կբողոքարկեն որոշումը։
«Բացարձակ որևէ հիմնավորում չկա։ Դասագրքային կամ օրենսգրքայյին բառեր են գրվել»,-որոշման մասին ասաց փաստաբանը։
Նրա խոսքով, ինչի համար Փանոսյանին մեղադրում են, նա այդ ժամանակ պաշտոնատար անձ չի եղել։
«Որպես փաստաբան ես ասում եմ՝ հանիրավի կալանավորում է։ Մենք ներկայացնելու ենք առարկությունները, որոնցից որևէ մեկը առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել։ Դրանցից ամենագլխավորն այն է, որ հիմնավոր կասկած առկա չէ, կալանավորման համար ոչ պայմանը, ոչ հիմքերը առկա չեն»,-ասաց նա՝ ձեռնպահ մնալով այլ գնահատականներից։
Ն. Փանոսյանին և Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Քր. Օր-ի 308 հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»։
Ավելի վաղ Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ իր համար մեղադրանքի առաջադրումը սպասելի էր, քանի որ դեռ վեց ամիս առաջ իրեն զգուշացրել էին այդ մասին։
«Ինձ զգուշացրել էին, որ x, y, z քայլերը չանելու համար, Ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի։ Ուստի այդ ամբողջի մասին մի օր կխոսեմ...x, y, z քայլերը հրաժարական տալն էր»,-ասել էր ՍԴ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանի սանիկին կալանավորեցին
- Աթանեսյան. Հրայր Թովմասյանի սանիկին կալանավորելու վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը
- ՍԴ-ն իրավասու մարմիններին հորդորում է քրեական վարույթի շրջանակում Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի պահանջները
- Hraparak. Գործարարը դատախազությունից պարզաբանումներ է պահանջում իրեն պատկանող անշարժ գույքը Հրայր Թովմասյանին վերագրելու համար
- Փաստաբաններ. Հ. Թովմասյանի անձնական անձեռնմխելիության երաշխիքը կասկածի տակ դնողներին՝ Սահմանադրության 73-րդ հոդվածի բովանդակությունը
- Գլխավոր դատախազի որոշմամբ Հրայր Թովմասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ
- Հրայր Թովմասյան. Ինձ զգուշացրել էին, որ x, y, z քայլերը չանելու համար, Ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի
- ՀՔԾ-ն հաստատեց. Հրայր Թովմասյանին մեղադրանք են առաջադրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան