Որդեկորույս մայր. Նիկոլ Փաշինյանը չի հանդիպում մեզ հետ ու վերջ
«Պահանջում ենք, որ Նիկոլ Փաշինյանը մեզ հետ հանդիպի: Չի հանդիպում ու վերջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության շենքի առջև բողոքող, որդուն կորցրած Իրինա Ղազարյանը:
Նա նշեց, որ ցանկանում են իրենց որդիների գործերի մասին ճիշտ տեղեկատվություն փոխանցել վարչապետին. «Գոնե մենք մեր ասելիքը տեղ չհասցնե՞նք, ասեմ՝ պարոն Փաշինյան քեզանից շնորհակալ եմ, իմ տղայի գործը կարճումից հանեցիր, բայց որ փչացած համակարգը մնացել է նույնը… Ուզում եմ Փաշինյանը տեղյակ լինի, որ իր ասածները ոչ մեկը չի կատարում՝ քննչականը, դատախազությունը, դատախազը»:
Նա հարցադրում է անում, թե ինչո՞ւ մինչև հիմա մի զինվորի սպանության գործ չեն բացահայտել:
«Թեկուզ տարիներ անց մեր տղաների գործերը պետք է բացահայտվեն: Չեն կարող խափել: Պահանջում ենք արդար քննություն »,- ասաց Ի. Ղազարյանը:
Որդեկորույս մայր Նանա Մուրադյանն ասաց, որ մարտի 10-ին կլրանա իր որդու սպանության 10 տարին:
«10 տարի՞ էլ սպասեմ: Ուղղակի զարմանում եմ, ինքն ամբողջ օրը ֆեյսբուքը լավ էլ հետևում է, չի տեսնում մեր բողոքը, մեր՝ իրեն ուղղված կոչը, մեր դիմելը, որ ուզում ենք մեզ ընդունի, որ մեր որդիների գործերի մասին ճիշտ տեղեկատվություն տանք: Ինչքա՞ն կարելի է: Ուսում են՝ սպասեք, ինքը մենակ է, հո ամեն ինչ չի կարող հասցնել: Ինչքա՞ն սպասենք, երկու տարի եղավ»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Սևազգեստ մայր. Ես շիշը կտայի քննիչի գլխին
- ԱԺ-ում քննարկման ժամանակ սևազգեստ մայրը բաժակով ջուր շփեց քննիչի վրա
- Սևազգեստ մայրերն ԱԺ-ում. «Գործերը տարել են փակուղի, ինչպե՞ս քննարկենք»»
- Սևազգեստ մայրեր. Մեր որդիների քրեական գործերով նոր Հայաստանում ոչինչ չի կատարվում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին