Գիտության կոմիտեն նոր նախագահ ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ քիմիական գիտությունների թեկնածու Սարգիս Հայոցյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստաի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Սարգիս Հայոցյանին նշանակել գիտության կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման մեջ։
Սարգիս Հայոցյանը 2016 թվականից աշխատում է Գիտության կոմիտեում՝ որպես գիտական փորձաքննության կազմակերպման բաժնի պետ:
Վարչապետի 2019 թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ՝ Սամվել Հարությունյանն ազատվել էր գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից: