Իրանում և Ուկրաինայում այսօր համազգային սգո օր է հայտարարված
Նախօրեին Թեհրանում Ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված 176 զոհվածների հիշատակին այսօր՝ հունվարի 9-ին, սգո օր է հայտարարված Ուկրաինայում ու Իրանում։
Ուկրաինայում սգո օր է հայտարարվել նախագահ Զելենսկու որոշմամբ։ Հրամանագիրը ենթադրում է, որ հունվարի 9-ին ամբողջ Ուկրաինայում իջեցվել են պետական դրոշները, չեղարկվել են զվարճանքի և համերգային միջոցառումները, համապատասխան փոփոխություններ են կատարվել հեռուստատեսության և ռադիոյի ծրագրերում: Այս մասին գրում է ուկրաինական Strana կայքը։
Իրանում կառավարությունն է հունվարի 9-ը համազգային սգո օր հայտարարել՝ ի հիշատակ ինքնաթիռի վթարի և Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ հրմշտոցների ժամանակ զոհերի։
Նշենք, որ ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածներից 82-ը իրանցիներ են, 63-ը կանադացի, 11 ուկրաինացի, որից 9-ը անձնակազմի անդամներն են, 10 շվեդ, 4 աֆղան, 3 բրիտանացի։ Հաղորդվել էր նաև 3 գերմանացիների զոհվելու մասին, սակայն Գերմանիայի ԱԳՆ-ն հերքեց լուրը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինական ավիաուղիների վթարից տուժածների հարազատները պատասխաններ են պահանջում
- Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի հնարավոր պատճառները
- Հրապարակվել է Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի ազգությունները
- Թեհրանում վթարված ուկրաինական Boeing 737-ի բոլոր 170 ուղևորները զոհվել են․ Reuters
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում