Ավստրալիայում որոշել են ոչնչացնել 10 հազար ուղտ
Ավստրալիայում՝ Հարավային Ավստրալիա նահանգում, հայտարարված է ուղտերի որս: Հունվարի 8-ից սկսած հինգ օրվա ընթացքում պետք է սպանվի շուրջ 10 հազար ուղտ: rg.ru կայքը, հղում անելով DPA-ին, գրում է, որ նահանգային իշխանությունը բացատրել է իր որոշումը, որ բազմաթիվ ուղտեր այդտեղ բնակվող մարդկանց վնաս են պատճառում:
Անցած տարի Ավստրալիայում եղանակը շատ չոր է եղել: Այդ իսկ պատճառով ուղտերը ջուր և սնունդ փնտրելիս ագրեսիվ ներխուժում են բնակելի տարածքներ, աղտոտում խմելու ջուրը, ուտում ֆերմերների պահեստներում եղած ուտելիքը: Բացի այդ, վայրի ուղտերը, ամբողջ աշխարհում ամենաշատը հենց Ավստրալիայում են, ոչնչացնում են բերքը, գոյատևման համար պայքարում վնասում իրար: Շատ ուղտեր արդեն սատկել են ջրի և սննդի պակասի պատճառով: Այնպես որ, շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության համաձայն, այդ որոշումը օգուտ է կենդանի մնացած ուղետրին:
Ուղերի որսի համար ընտրվել են պրոֆեսիոնալ դիպուկահարներ, որոնք կենդանիներին կրակում են ուղղաթիռներից:
Հարակից հրապարակումներ`
- Ավստրալիա. Կենդանիները կրակի մեջ
- Հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են Ավստրալիան դիտավորյալ հրդեհելու համար
- Ավստրալիայի ժողովրդին լիակատար համերաշխություն եմ հայտնում. Մնացականյան
- Քրիս Հեմսվորթը 1 միլիոն դոլար է նվիրաբերել Ավստրալիայում հրդեհների դեմ պայքարի համար
- Ավստրալիայի հրդեհները՝ հայ նկարչուհու մարմնին
- Ավստրալիա. Անձրևն էլ չի օգնում
- Զանգվածային տարհանում Ավստրալիայում
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում