Իրավունք 20:40 10/01/2020 Հայաստան

Դիտարկումներ՝ ՍԴ դատավորի լիազորությունների կասեցման ընթացակարգի վերաբերյալ

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը  դիտարկումներ է արել ՝ ՍԴ դատավորի լիազորությունների կասեցման ընթացակարգի վերաբերյալ: Այն ներկայացրել է  «Փաստինֆոն».

«Հետագա հնարավոր վտանգավոր զարգացումները կանխարգելելու համար, հրատապ եմ համարում մանրամասն անդրադառնալ այն հարցին, թե ինչու «պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում» խափանման միջոցը որևէ պարագայում չի կարող կիրառելի լինել Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ։ Ասելիքիս բուն էությունն ամբողջապես հասկանալի կլինի մեր հասարակության իրավաբանական համայնքի համար: Սակայն իրավաբանական այս ակներև իրողությունը կփորձեմ ձևակերպել նաև երկու կարճ պարբերությամբ՝ իրավաբան չհանդիսացող անձանց համար պարզ, հասկանալի լինելու համար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հանրային ծառայության մեջ գտնվող մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու հնարավորություն, որի վերաբերյալ որոշում կարող է կայացնել դատախազը կամ քննիչը:

Սահմանադրական դատարանի նախագահին ներկայացված մեղադրանքի և նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի համատեքստում ուշագրավ նշանակություն է ձեռք բերում Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների կասեցման ընթացակարգերի պատշաճ վերլուծությունը, քանի որ ՍԴ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման իրավական մեխանիզմների ոչ գրագետ կիրառումը կարող է վտանգել սահմանադրական արդարադատության մեխանիզմի գոյությունը և դրանով իսկ՝ Սահմանադրության գերակայությունն ընդհանրապես։

Եվ այսպես:

1. Ելնելով պետական մարմինների համակարգում Սահմանադրական դատարանի ունեցած առանձնահատուկ դերից, Սահմանադրությունը և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը ՍԴ դատավորների համար սահմանում են պաշտոնավարման այնպիսի երաշխիքներ, որոնք ՍԴ դատավորներին հնարավորություն կտան անկաշկանդ և առանց խոչընդոտների իրականացնելու Սահմանադրության 167-րդ հոդվածով իրենց վերապահված առաքելությունը։ Այդ նպատակով Սահմանադրությունը սպառիչ կերպով սահմանել է այն դեպքերը, թե երբ են ՍԴ դատավորների լիազորությունները դադարում կամ դադարեցվում (164-րդ հոդված, մաս 8 և 9)։ Սահմանադրական դրույթները նյութական և դատավարական իրավունքի տեսանկյունից կոնկրետացված են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում, որը, միաժամանակ սպառիչ կերպով սահմանել է ՍԴ դատավորի լիազորությունները կասեցնելու դեպքերը։ Հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով (Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մաս), որը սահմանադրական օրենք է (Սահմանադրության 103-րդ 2-րդ մաս) և գերակա է մնացած նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ (Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի)։

2․ Այսպիսով, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը նախատեսում է, որ ՍԴ դատավորի լիազորությունները կասեցվում են մինչև դատաքննության ավարտը միայն հետևյալ երկու տեսակ գործերով դիմումները քննության ընդունելու պահից․

1) ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերով («Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մաս)․

2) իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու մասին համաձայնություն տալու վերաբերյալ գործերով («Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 84-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Կասեցման վերը նշված երկու հիմքերն էլ վերաբերում են որպես դատավոր պաշտոնավարմանը և այնպիսի իրավիճակների, որոնց համար որպես հետևանք նախատեսված է դատավորի լիազորությունների դադարեցում։ Այլ կերպ ասած, կասեցումը պայմանավորվում է բացառապես ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հնարավոր իրավական հետևանքով։

3․ Այն հանգամանքը, որ 2015 թ․ Սահմանադրությունը դատավորին վերապահել է միայն գործառութային անձեռնմխելիություն, չի նշանակում, որ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս իր լիազորությունների հետ չկապված այլ ենթադրյալ հանցագործությունների համար ՍԴ դատավորին մեկուսացնել իր պաշտոնեական պարտականությունները կատարելուց։ Այդ է պատճառը, որ Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է, որ ցանկացած հանցագործություն կատարելու պարագայում ՍԴ դատավորի լիազորությունները դադարում են միայն մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքերով դադարեցնելու պարագայում։ Ընդ որում, այս երկու դեպքերը վերաբերում են ինչպես դատավորի կողմից իր լիազորությունների կատարման հետ կապված, այնպես էլ «սովորական» հանցագործություններին։ Սահմանադրությունը դրանով ելնում է դատավորի անմեղության կանխավարկածից, և փաստում, որ ցանկացած հանցանքի մեջ կասկածի դեպքում, նույնիսկ, եթե այն ծանրագույն հանցագործություն է, դատավորի լիազորությունները դադարում են միայն նրա մեղավորությունը հաստատվելու պահից։ Իսկ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

4․ Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին օրենքի վերը նշված հոդվածների համադրումից բխում է, որ բացառությամբ ՍԴ օրենքով նախատեսված ՍԴ դատավորի լիազորությունների կասեցման երկու դեպքերի (83-րդ և 84-րդ հոդվածների 3-րդ մասեր), ՍԴ դատավորի կողմից ենթադրյալ, այսպես կոչված «սովորական» հանցանք կատարելու պարագայում, նրա նկատմամբ քրեական վարույթը պետք է իրականացվի այնպես, որպեսզի ՍԴ դատավորը լիարժեք հնարավորություն ունենա իրականացնելու իր լիազորությունները ամբողջ ծավալով (այդ թվում՝ մասնակցելու ՍԴ նիստերին և որոշումներ կայացնելու ողջ գործընթացին)։ Ուստի, ենթադրյալ հանցագործություն կատարած լինելու պարագայում ՍԴ դատավորի նկատմամբ կարող են կիրառվել խափանման միայն այնպիսի միջոցներ, որոնք կապված չեն նրան ազատությունից զրկելու հետ և չեն խոչընդոտում նրա՝ որպես դատավոր, լիազորությունների կատարմանը։

5․ Նման մոտեցումը բնորոշ է Սահմանադրական դատարանին, քանի որ ի տարբերություն մյուս դատարանների, Սահմանադրական դատարանի պարագայում դատավորների փոխարինումն այլ դատավորներով անհնար է։ Հակառակ պարագայում, ՍԴ դատավորին ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց կիրառելու դեպքում հնարավոր կլինի գործնականում անորոշ ժամանակով կաթվածահար անել Սահմանադրական դատարանը՝ մինչև ՍԴ դատավորի մեղքի հաստատումը կամ նրա արդարացումը օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

6․ Միջազգային պրակտիկային նույնպես բնորոշ չեն քրեական հետապնդման առկայության պարագայում ՍԴ դատավորի լիազորությունների «ավտոմատ կասեցման» կառուցակարգեր։ Սովորաբար կասեցումը պայմանավորվում է կամ սահմանադրական դատարանի կողմից դատավորին քրեական հետապնդման ենթարկելու համաձայնություն տալով (Մոլդովա (1) , Լատվիա (2) , Հունգարիա (3), Լիտվա (4), Վրաստան (5) ) կամ կասեցման որոշումը թողնվում է սահմանադրական դատարանի հայեցողությանը (Գերմանիա (6), Բելգիա (7) )։

7․ Ավելորդ չէ հիշեցնել, որ դեռևս 2019 թ․ օգոստոսի 9-ին արդարադատության նախարարության կողմից հրապարակված օրենքների նախագծերի փաթեթում (հասանելի է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ https://www.e-draft.am/projects/1852/about հղումով) ընդգրկված «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված էր մի դրույթ, որը հնարավորություն կտար կասեցնելու ՍԴ դատավորի լիազորությունները ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական վարույթ հարուցվելու կամ նրան ազատությունից զրկելու պարագայում` մինչև քրեական գործով վարույթի ավարտը: Դրանով արդարադատության նախարարությունը լռելյայն ընդունում էր, որ գործող օրենսդրական կարգավորումների պարագայում Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ հնարավոր չէ կիրառել ազատությունից զրկման հետ կապված խափանման միջոց, քանի դեռ նման համաձայնություն Սահմանադրական դատարանը չի տվել:

Հետագայում նախարարությունը այդ դրույթը չի զետեղել նախագծի վերջնական տարբերակում` ըստ էության հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը և ՍԴ անկախության երաշխիքների գործուն համակարգի առկայության անհրաժեշտությունը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:32
Մաhաgել է քանդկագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am
16:01
Էրդողան. Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կթաղվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերջ դնել Սիրիայում ահաբեկչական անջատողական կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
15:55
Քովիդ թեսթս կրկին դրական է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի քովիդ թեսթը կրկին դրական է։ «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարված
Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող Embraer 190 մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է...
Աղբյուր` Panorama.am
15:42
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Կոնվերս Բանկն ամփոփել է Visa քարտապանների համար արշավի արդյունքները. Card2Card փոխանցումների ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած հաճախորդներին...
Աղբյուր` Panorama.am
15:36
Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին լիաֆորմատ է լինելու. Պեսկով
Նիկոլ Փաշինյանը տեսակապով լիարժեքորեն կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, թեև անձամբ չի ներկայանա՝ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց. Փաստաբան
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:23
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Դաշնակցային պարտավորությունները սկսեցին չաշխատել, ստատուս-քվոն փոխվեց. Կոնջորյանը՝ Արցախի հարցում դիրքորոշումները փոխելու մասին
«Ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային։ Երբ որ պատերազմից հետո մենք ունեինք նոր իրավիճակ, երբ որ գետնի վրա կար նոր ստատուս-քվո, երբ որ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:00
Քաղաքագետ. ՔՊ որոշ պատգամավորների կանխատեսումները ցուրտ ու մութ տարիների մասին արագորեն իրականություն են դառնում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Փաշինյանի Ռուսաստան չմեկնելուն ու դրան հաջորդած Վ. Պուտինի խոսնակի հայտարարությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսաստանի ազգային հավաքականը հնարավոր է ընկերական հանդիպում անցկացնի Հայաստանի ընտրանու հետ
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը նախատեսում է 2025 թվականի առաջին կեսում մի քանի հանդիպում անցկացնել եվրոպական թիմերի հետ։ Այս մասին Ռիա Նովոստիին...
Աղբյուր` Panorama.am
14:37
Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել
Երգիչ Անդրեի ու նրա կնոջ՝ երգչուհի Անի Օհանյանի ամուսանլուծության մասին լուրերը շարունակում են ակտիվ տարածել։ Բաժանության լուրն անարձագանք են...
Աղբյուր` Panorama.am
14:23
Թուրքիան Հալեպում հյուպատոսություն կբացի
Թուրքիան շուտով հյուպատոսություն կբացի Հալեպում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ «Մենք վերաբացել...
Աղբյուր` Panorama.am
14:13
Կուբանում նավթի արտահոսքի պատճառով երկրամասային արտակարգ դրություն է մտցվել
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ երկրամասում արտակարգ դրություն է մտցվել Անապայի ափ նավթամթերքների շարունակական...
Աղբյուր` Panorama.am
13:53
Որոնք են արգանդի արտանկմնա պատճառները. Մանրամասնում է գինեկոլոգը
Արգանդի արտանկման դեպքում արգանդը մասամբ կամ ամբողջությամբ դուրս է գալիս սեռական ուղիների միջոցով:  Մանկաբարձ-գինեկոլոգ Արսեն Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ալիևը չի մասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ցավակցություն հայտնել Ակտաուում ադրբեջանական ընկերության...
Աղբյուր` Panorama.am
13:42
Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
Նիկոլ Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին։ «Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ Առօրյա...
Աղբյուր` Panorama.am
13:34
Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ
Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյուրացնեն...
Աղբյուր` Panorama.am
13:26
Կրեմլում հույս ունեն, որ Փաշինյանը վաղը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. Պեսկով
Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանը վաղը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:19
Լրագրողները պետք է մի բան ասելուց առաջ գոնե կարդան, թե վերնագրից հետո ինչ է գրած. Վահե Հովհաննիսյան
«Ես որևէ էմոցիա չունեմ դրա հետ կապված, որովհետև կարծում եմ, որ եթե ոչ հասարակ քաղաքացիները, ապա գոնե լրագրողները պետք է մի բան ասելուց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Ռուսաստանում մեսենջերներով զանգերը կարող են արգելափակվել
ՌԴ Թվային զարգացման նախարարությունը և Ռոսկոմնադզորը քննարկում են մեսենջերներով ձայնային զանգերն արգելելու հնարավորությունը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:14
Օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ, նրանցից 2-ը երեխաներ են
«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ։ Նրանիից երկուսը երեխաներ...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ծուղակում ենք. Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Ասես ծուղակում լինենք. նայում ես շուրջբոլորդ, քանդվող բոլոր կառույցներիդ,...
Աղբյուր` Panorama.am
12:39
Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու
Այսօր Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցեր ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Աղբյուր` Panorama.am
12:30
Մյուս տարի պարտքի սպասարկման համար 2.4 մլրդ դոլար կհատկացվի և ավելի ենք դոլարային պարտք վերցնելու. Ֆինանսների նախարար
2025 թվականին մենք մոտավորապես 1.6 մլրդ դոլարի մայր գումարի մարում ունենք, և մոտ 780 մլն դոլարի սպասարկում ունենք»,-ասուլիսում հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:27
Հետաքրքիր կլիներ, եթե պարզվի որ Դաջալն արդեն վաղուց Հայաստանում է. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Քաղաքականության մեջ վերադառնում են կրոնական խորհրդանիշները։ Թրամպը, Էրդողանը, Նաթանյահուն, անգամ...
Աղբյուր` Panorama.am
12:09
Իրականում 5-րդ բալիկին սպասում է իմ ընկերուհին. Անահիտ Կիրակոսյան
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը սրտնեղել ու վիրավորվել է  կեղծ լուրեր տարածող կայքերից։ Ինսթագրամի սթորի  բաժնում նա տեսանյութ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}