ՄԱՊ-ի Ալիկը գրավի դիմաց ազատ է արձակվել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց մեր պաշտպանյալ Ալեքսան Մակարի Պետրոսյանին («ՄԱՊ» ՓԲ ընկերության սեփականատեր) գրավով ազատ արձակելը թույլատրելի ճանաչելու մասին։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
Նշենք, որ դատարանը գրավի չափ է նշել 30 մլն դրամը։
«Ճիշտ է՝ պաշտպանության կողմը համաձայն չէ նաև այս որոշման հետ, քանի որ խափանման միջոցն առհասարակ պետք է վերացվեր, բայց այնուամենայնիվ պետք է փաստենք, որ դատարանը որոշակիորեն օբյեկտիվ գտնվեց անձին արգելանքի տակ պահելու հարցը լուծելիս։
Թող մյուս դատավորներն էլ իրենց մեջ հաղթահարեն նախաքննական մարմինների /ՀՔԾ/ ու դատախազության հանդեպ ունեցած վախը, հանձինս նրանց, ովքեր սրանից երկու օր առաջ, նույն պայմաններում նույն մեղադրյալին թողել էին կալանքի տակ, և այսուհետ կայացնեն օբյեկտիվ որոշումներ»,-գրել է փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում։
Ա. Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ: Ըստ տեղեկությունների, քրեական գործն առնչվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան